Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

2025թ․–ի հունվար–հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար․ Պապոյան

20.08.2025, 10:32
Նա հատկանշական է համարել, որ «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով
2025թ․–ի հունվար–հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը, հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Նա հատկանշական է համարել, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով։ 

«Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրիություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար», – գրել է նա Facebook–յան իր էջում։ 

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 1,4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա հունվար–հունիսի համեմատ նվազելով 5,2%–ով։