Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

2026 թ.-ին Հայկական ատոմակայանը վերանորոգման նպատակով կկանգնեցվի սովորականից ավելի երկար. ՀԾԿՀ նախագահ

17.11.2025, 20:41
Հայկական ատոմակայանը պլանավորում ենք երեք ամսով վերանորոգման մեջ պահել, այսինքն 5 ամիս կանգառի մեջ է լինելու, սովորական 2 ամսվա փոխարեն, ասել է ՀԾԿՀ նախագահը
2026 թ.-ին Հայկական ատոմակայանը վերանորոգման նպատակով կկանգնեցվի սովորականից ավելի երկար. ՀԾԿՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. 2026 թ.-ին Հայկական ատոմակայանը (ՀԱԷԿ) կանգառի մեջ կլինի հինգ ամսով, ինչը սովորականից երեք ամսով ավելի է, երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էլեկտրակայանը և նաև էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար դա բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա։ Բայց մենք, քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ և ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը և վերջնարդյունքը կտեղեկացնենք ձեզ»,–ասել է նա։

Այս համատեքստում նա նշել է, որ ՀԾԿՀ աշխատակազմը, ինչպես միշտ, տարեվերջին արդեն ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով բոլոր գործոնները (սակագնային բաղադրիչները)։ Մեսրոպյանը վստահեցրել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ սակագների բարձրացումը կանխելու համար։