Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանում հոկտեմբերի 22-24-ը «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդես կանցկացվի

20.10.2014, 11:55
«EXPO-RUSSIA ARMENIA 2014» վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, նշվում է «Զարուբեժ-Էքսպո» ՓԲԸ-ի և «Էքսպոմեդիա» ընկերության համատեղ հաղորդագրության մեջ:
Երևանում հոկտեմբերի 22-24-ը «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդես կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «EXPO-RUSSIA ARMENIA 2014» վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, նշվում է «Զարուբեժ-Էքսպո» ՓԲԸ-ի և «Էքսպոմեդիա» ընկերության համատեղ հաղորդագրության մեջ:

«Այս կարևոր միջպետական միջոցառումը նվիրված է ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրին միանալու Հայաստանի մտադրության իրականացմանը: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին բարեկամ Հայաստանի միանալուն, Մաքսային միության ամրապնդմանը համատեղ կոնգրես–տոնավաճառային և ցուցահանդեսային միջոցառումներ անցկացնելու միջոցով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսին մասնակցում են արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ էներգետիկան, մեքենաշինությունը, մետաղագործությունը, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ապահովագրությունը, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, բժշկությունը, կրթությունն ու հանքարդյունաբերությունը:

Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական և նորարարական համագործակցության ընդլայնման հեռանկարները ՄՄ-ին և ԵՏՄ-ին Հայաստանի միանալու արդյունքում» թեմայով համաժողովը, Ռուսաստանի շրջանների շնորհանդեսները, Հայաստանի տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններում կկազմակերպվեն կլոր սեղաններ: Իսկ հոկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում ռուսական ձեռնարկությունների համալիր բիզնես-առաքելությունը:

Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական հովանու ներքո, ՌԴ Պետդումայի, ԱԳՆ-ի և բնագավառային նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության, ԱԺ-ի, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Զարգացման հայկական գործակալության և երկու երկրների գործարար շրջանակների աջակցությամբ:

«Ռուսական և արտասահմանյան ընկերությունների համար հենց տարածաշրջանային ցուցահանդեսը կարող է նոր հուսալի գործընկերներ գտնելու և նոր շուկաներ դուրս գալու հիանալի հնարավորություն դառնալ», - նշում են կազմակերպիչները:

«EXPO-RUSSIA ARMENIA 2012» հինգերորդ հոբելյանական ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվել է Երևանում նախորդ տարվա հոկտեմբերի 24-26-ը:-0-