Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

53 հարկ վճարողի մոտ խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 21.3 մլն դրամ տուգանք

21.10.2024, 15:52
Սեպտեմբերին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
53 հարկ վճարողի մոտ խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 21.3 մլն դրամ տուգանք

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 21.3 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով, կցվում է: