Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–հուլիսին աճել է 3,5%–ով` կազմելով մոտ 3 289,5 մլն դոլար

01.09.2014, 16:14
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվար–հուլիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,5 տոկոսով և կազմել մոտ 3 289,5 մլն դոլար, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–հուլիսին աճել է 3,5%–ով` կազմելով մոտ 3 289,5 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվար–հուլիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,5 տոկոսով և կազմել մոտ 3 289,5 մլն դոլար, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։

Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն, արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 847,5 մլն դոլար` ավելանալով 2,8 տոկոսով,  իսկ ներկրման ծավալը` մոտ 2 442 մլն դոլար` ավելանալով 3,7 տոկոսով։ Արդյունքում` արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 594,5 մլն դոլար:

Ըստ նախնական տվյալների՝ ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ  վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2014թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 1 218,5 մլն դոլար:

Ըստ վիճակագրության՝ արտահանման առավել կարևոր ցուցանիշները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»` մոտ 218,2 մլն դոլար (2013թ.-ի հունվար–հուլիսի համեմատ  7,3 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»` մոտ 178,8 մլն դոլար (15,1 տոկոսի աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` մոտ 178 մլն դոլար (5,6 տոկոսի անկում), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 136,9 մլն դոլար (28.2 տոկոսի աճ) և այլն:

Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014թ.-ի հունվար–հուլիսին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»՝ մոտ 461,9 մլն դոլար (2013թ.-ի հունվար–հուլիսի համեմատ 4,6 տոկոսի անկում), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ 320,9 մլն դոլար (11,3 տոկոսի աճ), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 221,6 մլն դոլար (9,3 տոկոսի աճ), «քիմիական և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք»` մոտ 201,1 մլն դոլար (0,1 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»՝ մոտ 197 մլն դոլար (5,1 տոկոսի անկում) և այլն: ($1 – 411,23 դրամ) -0-