Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Արցախի ՀՆԱ–ն 2019թ.–ի արդյունքում կարող է աճել 9%–ով. Արցախի նախագահ

24.12.2019, 10:52
Արցախի ՀՆԱ–ն 2019թ.–ի արդյունքում կարող է աճել 9%–ով և հասնել 341 մլրդ դրամի
Արցախի ՀՆԱ–ն 2019թ.–ի արդյունքում կարող է աճել 9%–ով. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի ՀՆԱ–ն 2019թ.–ի արդյունքում կարող է աճել 9%–ով և հասնել 341 մլրդ դրամի։ Այս մասին նախօրեին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը Երևանում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում։

«2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը։ Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը», – նշել է Արցախի նախագահը։ 

Սահակյանի խոսքով, նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում:

«Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարևորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական և գործուն աջակցությունը», – նշել է Բակո Սահակյանը։

Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետության ՀՆԱ–ի անվանական ցուցանիշը 2018թ.–ի արդյունքում կազմել է մոտ 310 մլրդ դրամ:-0-