Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Բելառուսում նախատեսվում է հայկական «Առևտրի տուն» հիմնել

19.07.2023, 10:56
Հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ
Բելառուսում նախատեսվում է հայկական «Առևտրի տուն» հիմնել
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը, որը 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Միաժամանակ նշվել է, որ առկա են բոլոր նախադրյալներն ավելի ակտիվացնելու երկկողմ հարաբերությունները առևտրատնտեսական ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, շինարարական ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Բելառուսում հայկական «Առևտրի տուն» հիմնելու հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը 2023 թ․ աշնանը անցկացնելու և նիստի շրջանակում հայ և բելառուս գործարարների միջև հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը։–0–