Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԵԱԶԲ–ն պատրաստվում է 51մլն դոլարի պայմանագիր ստորագրել Սևան–Հրազդան կասկադի մասով

15.12.2023, 11:31
ԵԱԶԲ-ի ներդրումների ընդհանուր ծավալը հայկական նախագծերում 2023 թվականին կկազմի 85 մլն դոլար
ԵԱԶԲ–ն պատրաստվում է 51մլն դոլարի պայմանագիր ստորագրել Սևան–Հրազդան կասկադի մասով
ԱԼՄԱԹԻ (ՂԱԶԱԽՍՏԱՆ), 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ-ն պատրաստվում է 51 մլն դոլարի վարկային պայմանագիր կնքել Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադի համար, ասել է ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը։

«Էներգետիկայի ոլորտում ևս մեկ նախագիծ է ստորագրման փուլում՝ դա «Միջազգային էներգետիկ կորպորացիան» է (Սևանո-Հրազդան կասկադ)՝ 51 միլիոն դոլար արժողությամբ, որը մենք նույնպես ակնկալում ենք ստորագրել մինչև տարեվերջ»,- ասել է Իլյինը Ալմաթիում ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ սրանից հետո ԵԱԶԲ-ի ներդրումների ընդհանուր ծավալը հայկական նախագծերում 2023 թվականին կկազմի 85 մլն դոլար։
Իլյինը տեղեկացրեց, որ տարվա կեսերին հաստատվել է Հրազդանի նոր ՋԷԿ-ի կառուցման 27 մլն դոլարի ֆինանսավորումը, ինչպես նաև «Երեմյան Ֆարմ» (ներառված է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում) ագրոարդյունաբերական համալիրի նախագծի շարունակական ֆինանսավորումը, քանի որ այն ընդլայնվել է, և պահանջվել են լրացուցիչ միջոցներ՝ 7 մլն դոլարի չափով

Ինչպես նշել է Իլյինը, ԵԱԶԲ-ի ընդհանուր ներդրումները Հայաստանում 23 նախագծերի համար հիմա կազմում են 500 միլիոն դոլար։

ԵԱԶԲ–ի նախագծերը Հայաստանում

2023 թվականի հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղի ունեցավ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ՀՀ–ում առաջին համաշխարհային մակարդակի ագրոարդյունաբերական համալիրի պաշտոնական բացումը։ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախագծի համար տրամադրել է 32 մլն դոլար։

2023 թվականի հուլիսին ԵԱԶԲ-ի և H Energy Solutions ընկերության միջև («Տաշիր» ընկերությունների խմբի կառույց) ստորագրվել է 26 մլն դոլարի վարկային պայմանագիր՝ Հրազդանի ՋԷԿ-ի հիման վրա նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորելու համար։

2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱԶԲ-ի և «КАВКАЗ.РФ» ԲԲԸ-ի միջև վրաց-ռուսական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի ենթակառուցվածքի վերակառուցման համար։ Նախագծի արդյունքում անցակետի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մինչև 200 միլիոն դոլար, որից ԵԱԶԲ-ի մասնակցության մասնաբաժինը նախնական գնահատվում է 150 միլիոն դոլար:

2023 թվականի հունիսի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական զարգացման բանկի հետ լրացուցիչ համաձայնագիրը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու «Տրանշ 4» հատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար միջոցներ ստանալու մասին։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ստանալ լրացուցիչ 86,7 մլն ԱՄՆ դոլար վարկի տեսքով, իսկ ծրագրով հատկացված միջոցների ընդհանուր գումարը կկազմի 236,7 մլն դոլար։ Մարման ժամկետը նույնպես երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբեր։–0–