ՀԾԿՀ–ն մեկ տարով երկարացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հայաստան գազի ներկրման լիցենզիան
![ՀԾԿՀ–ն մեկ տարով երկարացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հայաստան գազի ներկրման լիցենզիան ՀԾԿՀ–ն մեկ տարով երկարացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հայաստան գազի ներկրման լիցենզիան](/upload/medialibrary/b47/kzb30x0hf6yuhgzm0as172jd12j1e269.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկուշաբթի կայացած նիստում մեկ տարով երկարացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հայաստան գազի ներկրման լիցենզիան՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի 100%-անոց դուստր ընկերությունն է։ Այն Ռուսաստանից Հայաստան բնական գազի (ներքին սպառման համար) մենաշնորհ մատակարար է, գազը տարանցիկ ճանապարհով անցնում է Վրաստանի տարածքով։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար (սահմանին) 2022 թվականին կազմում է 165 դոլար 1 հազար խորանարդ մետրի դիմաց։
Հայաստանում բնակչության սոցիալապես անապահով խավերի բաժանորդների համար գործում է 100 հազար դրամ սակագին 1 հազար խմ-ի համար (ներառյալ ԱԱՀ–ն), այլ ֆիզիկական անձ–բաժանորդների համար (ովքեր տարեկան օգտագործում են մինչև 600 խմ գազ) սակագինը կազմում է 143,7 հազար դրամ 1 հազար խմ-ի դիմաց։