ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է ներմուծման այլընտրանքային շուկաները, որոնցով հայ ներմուծողները կարող են փոխարինել թուրքական արտադրանքները
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է ներմուծման այլընտրանքային շուկաները, որոնցով հայ ներմուծողները կարող են փոխարինել թուրքական արտադրանքները:
Հայաստանի կառավարությունը երկիր թուրքական ապրանքների ներմուծման վրա էմբարգո է սահմանել, որը կգործի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ 6 ամիս ժամկետով:
Ընդ որում, նա նշել է, որ ներմուծումը կկատարվի այլ շուկաներից, կլրացվի այլ արտադրողների ապրանքներով։
Նածարարն օրինակ է բերել հեռուստացույցները, նշելով, որ թուրքական հեռուստացույցների փոխարեն մալազիական արտադրության կարող է ներկրվել:
«Համապատասխանաբար, եթե փոխվի սպառումը, չեմ կարծում, որ մեր կյանքում որևէ բան տեղի կունենա»,- ասել է Խաչատրյանը
Ընդ որում, նա նաև հիշեցրեց, որ այս որոշումը միայն վերջնական սպառման ապրանքներին է վերաբերում, այսինքն, այն ապրանքատեսակների դեպքում, որոնք որևէ արտադրողի կողմից օգտագործվում են իր ապրանքնի արտադրման համար, սահմանափակումներ չեն լինի:-0-