Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն տարի 1մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ հատկացնել ենթակառուցվածքային նախագծերի համար

14.03.2024, 15:51
Հայաստանի պետական բյուջե մուտքագրվող լրացուցիչ եկամուտները պետք է ուղղվեն տնտեսության այն ոլորտներ, որոնք կարող են երկարաժամկետ աճ ապահովել, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն տարի 1մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ հատկացնել ենթակառուցվածքային նախագծերի համար
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվող լրացուցիչ եկամուտները պետք է ուղղվեն տնտեսության այն ոլորտներ, որոնք կարող են երկարաժամկետ աճ ապահովել, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում պետության կողմից կապիտալ ներդրումների վրա ծախսվել է մոտ 1 միլիարդ դոլար, իսկ այս տարվանից սկսած՝ եռամյա ժամանակահատվածում նախատեսում ենք տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսել ընդհանուր ենթակառուցվածքների վրա՝ ճանապարհների, դպրոցների, բուհերի ստեղծում և վերակառուցում», - ասաց նա հինգշաբթի Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ընթացքում։

Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից է Ակադեմիաանկ քաղաքի կառուցումը Երևանի արվարձաններում։ ՀՀ կառավարության որոշմամբ, Ակադեմիական քաղաքի կառուցման հիմնական վայր, որտեղ պետք է տեղակայվեն հանրապետության բուհերն ու գիտական ինստիտուտները, կլինի Երևանի հյուսիս-արևմտյան ծայրամասի 17-րդ թաղամասը։ Այնտեղից Ակադեմիական քաղաքը կձգվի քաղաքից դուրս և կզբաղեցնի դատարկ հողատարածք Արագածոտնի մարզի՝ Սասունիկ գյուղի տարածքում, ինչպես նաև դեպի արևելք՝ դեպի Աշտարակի խճուղի։ Բացի այդ, Ակադեմիական քաղաքը կզբաղեցնի «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին, նախագծի ավարտը՝ 2029 թվականին։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից են։–0–