Հայաստանի չորս համայնքներին կտրամադրվի շուրջ 462.3 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում
18.11.2021,
18:32
Արագածոտնի մարզում իրականացվում է 1 ծրագիր՝ 9 մլն դրամի, Գեղարքունիքի մարզում՝ 7 մլն դրամի, Լոռու մարզում՝ 5.2 մլն դրամի, Շիրակի մարզում 1 ծրագիր՝ 441 մլն դրամի
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում պետբյուջեից շուրջ 462.3 մլն դրամ կհատկացնի հանրապետության չորս համայնքների։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է 2021 թ.-ին հաստատված` հանրապետության չորս համայնքներում իրականացվող կամ ավարտված ծրագրերին՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
«Առաջարկվում է պետբյուջեից հատկացնել 462.256 մլն դրամ։ Համայնքներն իրենց բաժինը կատարել են, հիմա հերթը պետությանն է»,- ասաց նա։
Նախարարն ասաց, որ Արագածոտնի մարզում իրականացվում է 1 ծրագիր՝ 9 մլն դրամի, Գեղարքունիքի մարզում՝ 7 մլն դրամի, Լոռու մարզում՝ 5.2 մլն դրամի, Շիրակի մարզում 1 ծրագիր՝ 441 մլն դրամի։
«Վերջին ծրագիրը վերաբերում է Գյումրի քաղաքին և ընդհանուր առմամբ արժե 887 մլն դրամ։ Գյումրիում 63 միկրոավտոբուս է ձեռք բերվելու՝ ամբողջ ներքաղաքային ավտոպարկը թարմացնելու համար։ Միկրոավտոբուսների մի մասը նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասաց նա։
Նրա խոսքով, մրցույթի արդյունքում բյուջեն կազմել է 882 մլն դրամ, որից 50%-ը (441 մլն դրամ) վճարում է պետությունը, մյուս 50%-ը՝ Գյումրու քաղաքապետարանը։ ($ 1 - 475,99 դրամ):–0–