Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանի հարկային ռեժիմը գրավիչ է ներդրողների համար․ Freedom Holding–ի ղեկավար

05.03.2024, 14:50
Հայաստանի հարկային ռեժիմն, անխոս, բարենպաստ և գրավիչ է ներդրողների համար, կարծում է Freedom Holding Corp.–ի հիմնադիր և ղեկավար Տիմուր Տուրլովը
Հայաստանի հարկային ռեժիմը գրավիչ է ներդրողների համար․ Freedom Holding–ի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի հարկային ռեժիմն, անխոս, բարենպաստ և գրավիչ է ներդրողների համար, կարծում է Freedom Holding Corp.–ի հիմնադիր և ղեկավար Տիմուր Տուրլովը։

«Այն (հարկային ռեժիմը, խմբ․) հաճախ կարող է խանգարել, երբ, օրինակ, ավանդների տոկոսները չեն հարկվում, իսկ արժեթղթերը հարկվում են։ Հայաստանում, փառք Աստծուն, հակառակն է, այն ավելի շատ օգնում է», – ասաց Տուրլովը Freedom Broker–ի կողմից Երևանում կազմակերպված Առաջին ներդրումային–ֆինանսական ֆորումի ժամանակ։

Նրա կարծիքով, դա, հավանաբար, արված է՝ հաշվի առնելով հաշվարկային–քլիրինգային ենթակառուցվածքի զարգացումը, որպեսզի պետական արժեթղթերը և կորպորատիվ թղթերը հնարավոր լինի հեշտությամբ պահել Euroclear–ում, որպեսզի օտարերկրյա ներդրողները կարողանան դրանք ապահով գնել։

Միաժամանակ Տուրլովը նշեց, որ հայկական ընկերությունների խոշոր տեղաբաշխումները կարող են գրավել նույնիսկ մասնավոր օտարերկրյա ներդրողներին։

«Եթե մենք մասնակցենք խոշոր հայկական ընկերության տեղաբաշխմանը, ապա հաճույքով կառաջարկենք մեր ղազախստանցի հաճախորդներին, որոնք ավելի քան 300 հազար են», – ասաց ձեռներեցը։

Միաժամանակ Տուրլովը նշեց, որ ներդրողները պատրաստ են ներդրումներ կատարել երկրներում, որտեղ պատերազմ է, գլխավորն այն է, որ նրանք տեսնեն աճի հեռանկարներ։

Ֆորումի ինֆորմացիոն հովանավորներն են «ԱՌԿԱ» և «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունները։-0-