Հայաստանի որոշ հատվածներում տնտեսական կյանքը մոտ է պարալիզացված լինելուն. էկոնոմիկայի նախարար
05.10.2022,
15:54
Նախարարը նշեց, որ տնտեսական վնասի չափը դեռևս ամբողջությամբ չի հաշվարկվել
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց Ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է», – ասաց նա այսօր լրագրողներին։
Նախարարը նշեց, որ տնտեսական վնասի չափը դեռևս ամբողջությամբ չի հաշվարկվել։
«Մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է», – ասաց Քերոբյանը։–0–