Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանում նոր ավիաընկերություն է հայտնվել

09.07.2020, 16:50
Հայաստանը նոր ավիաընկերություն ունի
Հայաստանում նոր ավիաընկերություն է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Fly Armenia Airways- ը քաղավիացիայի կոմիտեից ստացել է օպերատորի վկայական և մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Այս մասին ասվում է գործակալության կողմից ստացված ավիաընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Ընկերությունը գործարկելու է չվերթեր դեպի Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև նախատեսում է ուղիղ թռիչքներ իրականացնել դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ: Ավիապարկը բաղկացած է Boeing 737 ինքնաթիռից, իսկ բեռների փոխադրման համար Fly Armenia Airways- ը օգտագործելու է Airbus A-300F և Boeing B-747F տիպի բեռնատար օդանավեր։

«Զվարթնոց» օդանավակայանը կծառայի որպես տարանցիկ կենտրոն՝ իր ուրույն աշխարհագրական դիրքի պատճառով:

«Մեր նպատակն է ավելացնել ուղևորների քանակը և օդային փոխադրումների ծավալը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս: Դա կօգնի բարելավել շուկայում լոգիստիկայի և տնտեսական իրավիճակը, և մեր հուսալի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել զբոսաշրջության և բիզնեսի նոր ուղղություններ», - ընդգծվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերության ղեկավարությունը բաղկացած է գերմանական Lufthansa ավիաընկերության և Հայաստանի ավիացիոն փորձագետների մեծ փորձ ունեցող թոփ մենեջերներից:-0-