Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում նոյեմբերին սահմանվել է աշխատատեղերի թվի նոր ռեկորդ

22.12.2022, 13:37
Փաշինյանն ընդգծեց, որ այս կերպ Հայաստանում 2018 թվականի մայիսից ստեղծվել է 153 462 աշխատատեղ, աճը կազմել է 28 տոկոս
Հայաստանում նոյեմբերին սահմանվել է աշխատատեղերի թվի նոր ռեկորդ
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում սահմանվել է գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը: Նոյեմբերի դրությամբ գրանցվել է 701451 աշխատատեղ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ այս կերպ Հայաստանում 2018 թվականի մայիսից ստեղծվել է 153 462 աշխատատեղ, աճը կազմել է 28 տոկոս։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի սեպտեմբերին, երբ երկրում գրանցվել էր 691 087 աշխատատեղ։ -0--