Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը նպատակ ունի խթանել հայկական գինիների արտադրությունը, արտահանումն ու վաճառքը

18.01.2022, 12:20
Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակներում քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարներ
Հայաստանը նպատակ ունի խթանել հայկական գինիների արտադրությունը, արտահանումն ու վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակներում քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները:

Այս մասին հայտնում են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:

Քննարկում է ծավալվել նաև հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունների և մեխանիզմների շուրջ: Գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել է գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները:–0–