Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսության դիվերսիֆիկացման և ապրանքների ու ծառայությունների զարգացվածության մակարդակը. ԱՄՀ

09.09.2023, 20:26
Կարևորագույն նշանակություն ունի դիվերսիֆիկացման, տնտեսական բարդության և ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների զարգացվածության մակարդակի բարձրացումը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում
Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսության դիվերսիֆիկացման և ապրանքների ու ծառայությունների զարգացվածության մակարդակը. ԱՄՀ
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կարևորագույն նշանակություն ունի դիվերսիֆիկացման, տնտեսական բարդության և ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների զարգացվածության մակարդակի բարձրացումը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

«Այս ամենի համար կպահանջվի ավարտել կառուցվածքային բարեփոխումների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների որակի բարձրացումը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցերը և հեռահաղորդակցությունը, ոչ սակագնային խոչընդոտների նվազեցումը, այդ թվում՝ փաստաթղթային և սահմանային ծախսերը, ներդրումներն առողջապահության ոլորտում, կրթական և գիտական հետազոտությունների համակարգի ամրապնդումը», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հայկական տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել հեռանկարային ներդրումների համար:

Ազուրը նշել է, որ Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ ընդգծվել է արտահանմանն ուղղված և գիտելիքահեն աճին աջակցելու անհրաժեշտությունը:

«Սա կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից է։ Խոսքը ոչ այնքան կոնկրետ ոլորտներում ներդրումներ կատարելու, որքան ռազմավարական մոտեցում մշակելու մասին է, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը վերակողմնորոշվել դեպի արտաքին պահանջարկ», - պարզաբանել է նա:-0-