Մարզպետարաններին կհատկացվի 3մլրդ դրամ. կառավարությունն ընդունել է սուբվենցիոն ծրագրերի որոշումը
22.12.2022,
22:33
Կառավարությունն ընդունել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար մարզպետարաններին գումար հատկացնելու հերթական որոշումը
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունն ընդունել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար մարզպետարաններին գումար հատկացնելու հերթական որոշումը. Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 3 մլրդ դրամ՝ 66 ծրագրի համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այս հատկացումով ընդհանուր առմամբ ստացվում է միայն այս տարի կառավարությունն արդեն 19 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար:
«Իսկ եթե ամփոփենք սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից ի վեր՝ համայնք-կառավարություն համատեղ գումարը 108 մլրդ դրամ է, որի մեջ կառավարության մասնաբաժինն ավելի քան 55 մլրդ դրամ է: Եվ ուրախալի է, որ 2 մլրդ դրամի չափով ունենք նաև բարերարների կողմից ներդրումներ: Ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 2050 ծրագիր: Ուզում հիշեցնել, որ համայնքների միավորման գործընթացում մի քանի բնակավայրերի ծրագրեր մեկ փաթեթի մեջ ենք ներառել, այսինքն՝ իրականում շինարարական մոտ 4000 ծրագիր է տարբեր բնակավայրերում իրականացվել», -ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և նշել, որ բացի դրանից, կառավարության ֆինանսավորմամբ այլ համայնքային ծրագրեր ևս իրականացվել են:
«2018-ից մինչ օրս, ըստ էության, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության համայնքներում 350 մլն դոլարի ներդրում է իրականացվել: Ընդ որում, խոսքը Երևանի մասին չէ»,-ասել է վարչապետը:
Կառավարության այսօրվա որոշմամբ հատկացված գումարով, մասնավորապես, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ, Թթուջուր և Ձորագլուխ բնակավայրերում իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ, Ապարան բնակավայրի մի շարք փողոցների բակային տարածքներում ասֆալտապատաման աշխատանքներ, մասնակի վերանորոգվել է Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Առողջության կենտրոնը:
Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզի համար կառուցվել են ջեռուցման համակարգեր, իրականացվել են գազիֆիկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինման աշխատանքներ, հիմնանորոգվել, կառուցվել են Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի 5-րդ փողոցի 5 հարկանի, Դալարիկ բնակավայրի 13 բազմաբնակարան, Բաղրամյան 18 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները:
Գեղարքունիքի մարզում իրականացվել են Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի, Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և կոյուղագծի, Աստղաձոր, բնակավայրում խմելու ջրագծի կառուցման / վերանորոգման աշխատանքներ: Լոռու մարզում իրականացվել են Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի գերեզման տանող ճանապարհի և Լեռնավան բն․ 2-րդ, փողոցի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցման, Սպիտակ համայնքի Արջահովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցման, Շենավան, Կաթնաջուր, Ծաղկաբեր, Գեղասար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ:
Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայրում նոր մանկապարտեզի շենք է կառուցվել, Ծաղկաձոր համայնքի Նոր թաղամասի ճանապարհն է կառուցվել: Վայոց ձորի մարզում հիմնանորոգվել է Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում մշակույթի տան մի մասը, նորոգվել է վարչական շենքը և դահլիճը, Արենի բնակավարում Նորք և Խաչի տակ թաղամասերի, Աղավնաձոր բնակավայրի 25-րդ փողոցի, Ագարակաձոր բնակավայրի 4-րդ, 7 -րդ և 14-րդ փողոցներում, Ռինդ բնակավայրի փողոցներում իրականացվել են արտաքին լուսավորման համակարգերի կառուցման աշխատանքներ, ջեռուցման համակարգի կառուցման և մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքում, իրականացվել են Եղեգիս համայնքի Եղեգիս, Շատին, Սալլի, Գողթանիկ, Հորբատեղ, Թառաթումբ բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգման աշխատանքներ: Տավուշի մարզի Իջևան բնակավայրի Ասլանյան փողոցում իրականացվել են վերանորոգման և սալիկապատման, Դիտավան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ և այլն:-0-