Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման արդյունքները

21.05.2020, 19:53
Միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 294 մլն. դրամ
ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են միջոցառման պայմաններին բավարարող սուբյեկտների տվյալները, որոնց արդյունքում ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ:

2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ:–0–