Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի. էկոնոմիկայի նախարար

03.02.2023, 17:00
Քերոբյանը հայտարարել է, որ ռիսկեր կան, բայց կառավարությունը լուրջ աշխատանք է տանում,
Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի. էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, քանի որ թուրքական շուկան և հաղորդակցությունների ապաշրջափակումը լայն հնարավորություններ կստեղծեն ապրանքների տեղափոխման համար Թուրքիայի և Մերձավոր Արևելքի շուկաներ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարն ընդգծել է, որ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները զարգանան հօգուտ Հայաստանի, ապա երկրի բոլոր տնտեսվարող սուբյեկտները դրական ազդեցություն կզգան։

«Ռիսկեր կան (տեղական արտադրողների համար, խմբ.), բայց կառավարությունը լուրջ աշխատանք է տանում, և մենք աննախադեպ օգնություն ենք ցուցաբերում վերամշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում գործող ընկերություններին, որպեսզի նրանք, օգտագործելով այսօրվա տնտեսական աճի հնարավորությունները, կարողանան արդիականացնել, թվայնացնել իրենց բիզնեսը և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ»,- ասել է նա։

Քերոբյանը նշել է, որ նախորդ տարվա տվյալներով ֆինանսավորվել են 56 մլրդ դոլարի գործարքներ, որոնց արդյունքում կնքվել է բիզնեսի համար նոր սարքավորումների ձեռքբերման 901 պայմանագիր։-0-