Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

19.04.2012, 17:30
2012 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: 

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թ-ի հունվար-մարտի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,3%-ով: Այսպես, մեկ վագոնի միջին շրջանառությունը կազմեց 3,8 օր: 

Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի առաջին եռամսյակում կազմեց 3983 տկմ նետտո/վագոն, ինչը 5,5%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ եռամսյակում բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 343,9 լոկ-կմ, ինչը 2,8%-ով գերազանցեց ՝ 2012 թ. հունվար-մարտի ցուցանիշը
«Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--