Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

ԵվրԱզԷՍ–ը Հայաստանի համար չի կարող հակակշիռ հանդիսանալ Եվրամիության ճանապարհին. Փորձագետ

03.07.2013, 18:35
Եվրասիական տնտեսական ընկերությունը Հայաստանին չի տա այն ձեռնտու հնարավորությունները, որոնք կարող է տրամադրել Եվրամիությունը, հետևաբար ԵվրԱզԷՍ–ը չի կարող Հայաստանի համար հակակշիռ հանդիսանալ Եվրամիության ճանապարհին, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵվրԱզԷՍ–ը Հայաստանի համար չի կարող հակակշիռ հանդիսանալ Եվրամիության ճանապարհին. Փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական ընկերությունը Հայաստանին չի տա այն ձեռնտու հնարավորությունները, որոնք կարող է տրամադրել Եվրամիությունը, հետևաբար ԵվրԱզԷՍ–ը չի կարող Հայաստանի համար հակակշիռ հանդիսանալ Եվրամիության ճանապարհին, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Հայաստանն ազատ առևտրի պայմանագիր ունի ԵվրԱզԷՍ–ի և ԱՊՀ–ի գրեթե բոլոր անդամ–երկրների հետ, որոնք կնքվել են 90-ական թվականներից մինչև 2008 թվականը։ Այդպիսով Հայաստանն այդ համատեքստում որևէ լուրջ փոփոխություններ չի զգա ԵվրԱզԷՍ–ին անդամակցելու դեպքում»,– ասաց Մակարյանը։

Եվրասիական Տնտեսական Ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ) միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն ունի անդամ երկրներում (Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, ՌԴ, Տաջիկստան, Ուզբեկստան) ընդհանուր արտաքին մաքսային սահմանների ձևավորման, միասնական արտաքին տնտեսական քաղաքականության, սակագների, գների եւ ընդհանուր շուկայի գործառնության այլ բաղկացուցիչների մշակման նշանակություն:

ԵվրԱզԷՍ կազմակերպությունը դարձել է Մաքսային միության իրավահաջորդը:

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 10-ին Աստանայում: 2001թ. մայիսի 31-ին բոլոր անդամ երկրների կողմից այն վավերացնելուց հետո, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ՌԴ-ի և Տաջիկստանի ղեկավարները հայտարարեցին նոր միջազգային կազմակերպության փաստացի գործունեության մասին: ԵվրԱզԷՍ-ի հիմնադրումը դարձավ նախևառաջ տնտեսական ոլորտում խոր և դինամիկ ինտեգրացման ուղի ընտրած ԱՊՀ 5 երկրների կազմակերպա-իրավական միավորման գործընթացի տրամաբանական ավարտը։-0-