Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Ղրղըզստանն առաջարկում է ստեղծել մի հիմնադրամ, որը կաջակցի ՄՄ –ին միանալու ցանկություն ունեցող երկրներին

25.09.2013, 17:28
Ղրղըզստանը հերթական անգամ հաստատել է Մաքսային միությանը միանալու իր մտադրությունը և առաջարկել է հատուկ հիմնադրամ ստեղծել նման ցանկություն ունեցող երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով, գրում է РБК–ն։
Ղրղըզստանն առաջարկում է ստեղծել մի հիմնադրամ, որը կաջակցի ՄՄ –ին միանալու ցանկություն ունեցող երկրներին
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղրղըզստանը հերթական անգամ հաստատել է Մաքսային միությանը միանալու իր մտադրությունը և առաջարկել է հատուկ հիմնադրամ ստեղծել նման ցանկություն ունեցող երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով, գրում է РБК–ն։

«Ցանկանում եմ հաստատել Ղրղըզստանի կառավարության`Եվրասիական տնտեսական տարածության ինտեգրման ուղին շարունակելու և ՄՄ միանալու վերաբերյալ բանակցությունների շարունակման մտադրությունը»,– Աստանայի հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ղրղըզստանի վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը։

Ըստ Սատիբալդիևի, Եվրասիական տարածության ինտեգրացիոն գործընթացները լայն հեռանկարներ են ստեղծում Ղրղըզստանի տնտեսության զարգացման համար և թույլ կտան առավել ընդարձակ շուկաներ դուրս գալ, ավելացնել ներդրումները։

«Հատուկ նշանակություն ունի ՄՄ–ին միանալու մտադրություն ունեցող երկրներին աջակցություն ցուցաբերելու մեխանիզմ ստեղծելու հարցը։ Գաղտնիք չէ, որ Ղրղըզստանում բնակչության մեկ շնչի ՀՆԱ–ի մակարդակը ավելի ցածր է, քան ՄՄ երկրներում։ Այդպիսի մեխանիզմ կարող էր դառնալ հիմնադրամի կամ զարգացման ինստիտուտի ստեղծումը։ Նման մեխանիզմներ գոյություն ունեն աշխարհի բոլոր ինտեգրացիոն միավորումներում»,–ամփոփել է Ղրղըզստանի վարչապետը։ –0–