Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Յակուտիայի հյուսիսում երկրաբաններն ադամանդների նոր հանքավայրերի առկայության ապացույցներ են ստացել

27.09.2012, 10:40
Սիբիրի երկրաբան-գիտնականներն այս տարվա ամառային սեզոնի դաշտային աշխատանքների ընթացքում` «ԱԼՌՈՍԱ» ԱԿ–ի հետ գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում, Յակուտիայի արկտիկական շրջաններում ադամանդների նոր արմատական աղբյուրների առկայության ապացույցներ են ստացել, հինգշաբթի տեղեկացնում է ՌԳԱ–ի Սիբիրի բաժանմունքի հասարակական կապերի կենտրոնը` հղում անելով ՌԳԱ ՍԲ երկրաբանության և հանքաբանության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Պոխիլենկոյին։
Յակուտիայի հյուսիսում երկրաբաններն ադամանդների նոր հանքավայրերի առկայության ապացույցներ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սիբիրի երկրաբան-գիտնականներն այս տարվա ամառային սեզոնի դաշտային աշխատանքների ընթացքում` «ԱԼՌՈՍԱ» ԱԿ–ի հետ գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում, Յակուտիայի արկտիկական շրջաններում ադամանդների նոր արմատական աղբյուրների առկայության ապացույցներ են ստացել, հինգշաբթի տեղեկացնում է ՌԳԱ–ի Սիբիրի բաժանմունքի հասարակական կապերի կենտրոնը` հղում անելով ՌԳԱ ՍԲ երկրաբանության և հանքաբանության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Պոխիլենկոյին։

«Դաշտային ուսումնասիրություններն անցել են արկտիկական գոտում, արդեն այսօր կարելի է վստահ խոսել շատ հետաքրքիր արդյունքների մասին։ Յակուտիայի արկտիկական շրջաններում ադամանդների նոր արմատական աղբյուրների առկայության վերաբերյալ նոր, լիովին հուսալի տեղեկություն է ստացվել»,– տեղեկացրել է ակադեմիկոսը, ով անձամբ է մասնակցել աշխատանքներին, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Պոխիլենկոն պարզաբանել է, որ հաշվի առնելով նախկինում ստացված երկրաբանական տեղեկությունը, այդ տեղանքում տրիասային տարիքի (նախորդում է յուրյան դարաշրջանին) ադամանդե կիմբերլիտներ էին փնտրում, սակայն այս ամռանը գիտնականներին հաջողվել է հուսալի տվյալներ ստանալ, որ այսպես կոչված Օլենյան բարձրացումից դեպի արևմուտք պետք է միջին պալեոզոնյան տարիքի` այսինքն առավել հին,  ադանամանդե կիմբերլիտային խողովակներ փնտրել։

«Այդ սեզոնին մենք մեր մոդելի իրականության նոր ապացույցներ ստացանք. պերմյան տարիքի գետային նստվածքներում կիմբերլիտների ինդիկատոր հանքեր են հայտնաբերվել` պիրոպներ, պիկրոիլմենիտներ։ Բավական քարե նյութ է հավաքվել, որը հաստատում է այնտեղ առկա բարձր ադամանդե կիմբերլիտների առկայության մասին»,– տեղեկացրել է ակադեմիկոսը։ –0–