Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գնաճը հոկտեմբերին տարվա ընթացքում կազմել է 0,1%, ամսվա ընթացքում գներն ավելացել են 0,3%-ով

03.11.2023, 15:43
2023 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 3%-ով, իսկ ամսվա կտրվածքով աճել են 0,4%-ով
Հայաստանում գնաճը հոկտեմբերին տարվա ընթացքում կազմել է 0,1%, ամսվա ընթացքում գներն ավելացել են 0,3%-ով
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2023 թվականի հոկտեմբերինб 2022 թվականի հոկտեմբերի համեմատб արձանագրվել է 0.1%, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3% գնաճ։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) զեկույցի տվյալները։

Ըստ ԱՎԿ տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 3%-ով, իսկ ամսվա կտրվածքով աճել են 0,4%-ով։

Ալկոհոլը և ծխախոտը հոկտեմբերին մեկ տարվա ընթացքում թանկացել են 8,5%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,4%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023 թվականի հոկտեմբերին աճել են 4%-ով (ամսվա ընթացքում՝ 1,1%), իսկ կոմունալ ծառայությունների գները՝ 1%-ով (ամսվա ընթացքում՝ 0,2%-ի անկում)։ Կենցաղային ապրանքները, կենցաղային տեխնիկան և բնակարանների ամենօրյա խնամքի ապրանքները հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, թանկացել են 3,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,1%-ով։
Առողջապահության ոլորտում հոկտեմբերին գների աճը կազմել է 1,9% (2023թ. սեպտեմբերի համեմատ՝ փոփոխություններ չկան), տրանսպորտի ոլորտում գրանցվել է 2,7%-անոց աճ (ամսվա ընթացքում` 1,2%), կապի ոլորտում անկումը կազմել է 0.5% (ամսվա ընթացքում՝ 0%), հանգստի և մշակույթի ոլորտում՝ 1.1% աճ (աճը՝ 0.4%), կրթության ոլորտում՝ 4.8% (0%), ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում` 5,2% (աճը` 0,6%), իսկ տարբեր ապրանքների և ծառայությունների գծով` 1,2% (0,2% անկում):

Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 0,4%, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,8%:

Բացի այդ, 2023 թվականի հոկտեմբերին բնակչության համար ծառայությունների սակագների աճը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, կազմել է 2,9%, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0,2% անկում։

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրված է 4% (±1,5%)։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 8 ամսում տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով։ ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։-0-