Հայաստանում սեպտեմբերին 0,2 տոկոսի գնանկում է արձանագրվել
30.09.2013,
14:06
Հայաստանի սպառողական շուկայում 2013 թ.–ի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, 0,2 տոկոսի գնանկում է արձանագրվել, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 2013 թ.–ի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, 0,2 տոկոսի գնանկում է արձանագրվել, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Ըստ տեղեկատվության` 2013 թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, պարենային ապրանքների (այդ թվում ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գնի 0,5 տոկոսի անկում է գրանցվել, ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները 0,6 տոկոսի աճ են գրանցել։
Սեպտեմբերին սպառողական գների ցուցանիշը, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 108,2 տոկոս, պարենային ապրանքների (այդ թվում ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների ցուցանիշը` 108 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 103,4 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագներինը` 110,9 տոկոս։
Ըստ պետբյուջեի` Հայաստանում 2013 թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմաններում։–0–