Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ մինչև 9.75 %

12.09.2023, 12:20
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%:
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ մինչև 9.75 %
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %:

Սա տարեսկզբից վերաֆինանսավորման տոկոսադրույքի երրորդ նվազեցումն է, հունիսի 13-ին ԿԲ-ն տոկոսադրույքը սահմանեց 10.5%՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 10.25%:-0-