Մոսկվայի իրավարար դատարանը $107,95 բռնագանձեց հայկական «Նաիրիտի» սեփականատիրոջից` հօգուտ Միջպետական բանկի
22.01.2014,
14:47
Մոսկվայի իրավարար դատարանը չորեքշաբթի բավարարել է Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլարի բռնագանձման մասին Միջպետական բանկի հայցը։ Rhinoville Property Limited–ը «Նաիրիտ» հայկական քիմիական հսկայի սեփակատերն է (որը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունն էր), հաղորդում է Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալության թղթակիցը դատական նիստերի դահլիճից։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի իրավարար դատարանը չորեքշաբթի բավարարել է Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլարի բռնագանձման մասին Միջպետական բանկի հայցը։
Rhinoville Property Limited–ը «Նաիրիտ» հայկական քիմիական հսկայի սեփակատերն է (որը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունն էր), հաղորդում է Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալության թղթակիցը դատական նիստերի դահլիճից։
Մասնավորապես, դատարանը վճռել է բռնագանձել 68,6 մլն դոլար հիմնական պարտք, ինչպես նաև տոկոսներ և վարկի գծով տուգանք։ Սկզբում Միջպետական բանկը հայց է ներկայացրել ընկերությունից 25,183 մլն դոլար բռնագանձելու մասին, սակայն նախկին դատական նիստից առաջ հայցվորն ավելացրել է հայցով նախատեսված պահանջները։ Պատասխանող կողմի, ինչպես նաև երրորդ անձի` «Նաիրիտ գործարանի» ներկայացուցիչները, նիստին չեն ներկայացել, թեև պատշաճ կերպով իրազեկվել են նիստի անցկացման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես հաղորդել են ԶԼՄ–ները, բանկը 2006 թ.–ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել։ Միջպետական բանկը 25,183 մլն դոլարի բռնագանձման մասին ևս մեկ հայց է ներկայացրել «Նաիրիտ Գործարանի» դեմ, որը հանդես է գալիս որպես վարկի երաշխավոր։ Դատարանը 2013 թ.–ի փետրվարին հայցը վերադարձրել է բանկին` դա պատճառաբանելով նրանով, որ այն ներկայացվել է ենթադատության կանոնների խախտմամբ, սակայն վերաքննիչը չեղյալ է հայտարարել այդ սահմանումը։ Հայցի քննարկումը նշանակված է մարտի 11–ին։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:
2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։
Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ --0—