ՀՀ–ն համաշխարհային մրցունակության իր ցուցանիշի դիրքերը բարելավել է 10 կետով` 144 երկրների միջև զբաղեցնելով 82–րդ տեղը
05.09.2012,
15:28
Հայաստանը 2012 թվականին 10 կետոսվ բարելավել է համաշխարհային մրցունակության իր ցուցանիշները` 144 երկրների շարքում զբաղեցնելով 85–րդ տեղը, չորեքշաբոի «Նովոստի» միջազգային կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Տնտեսություն և արժեքներ» Հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2012 թվականին 10 կետոսվ բարելավել է համաշխարհային մրցունակության իր ցուցանիշները` 144 երկրների շարքում զբաղեցնելով 85–րդ տեղը, չորեքշաբոի «Նովոստի» միջազգային կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Տնտեսություն և արժեքներ» Հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը։
2011 թվականին Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցնում էր 92–րդ տեղն աշխարհի 142 երկրների թվում։
«Մրցունակության գնահականների գրեթե բոլոր սկզբունքներով 2011-2012 թվականների մրցունակության զեկույցում նշվում են դրական առաջխաղացումներ բացառությամբ մի քանի ցուցանիշների, ինչպես ենթակառուցվածքները, որտեղ Հայաստանն իջել է 3 կետով և զբաղեցնում է 80–րդ տեղը, իսկ տեխնոլոգիական պատրաստվածությամբ մենք իջել ենք 4 կետով` զբաղեցնելով 92–րդ տեղը»,– ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի դիրքերը բարելավվել են այնպիսի ցուցանիշներով, ինչպես ինստիտուտները, մակրոտնտեսական կայունությունը, առողջապահությունը և նախնական կրթությունը, բարձրագույն կրթությունը, ապրանքային, աշխատանքային և ֆինանսական շուկաների արդյունավետությունը, ձեռնարկատիրության կատարելագործումը, նորարարությունները, որոնցով գրանցվել է 4–ից 36 կետով աճ։ Անփոփոխ` 115–րդ դիրքում է մնացել շուկայի ծավալների ցուցանիշը։
Ինչպես նշեց Հովհաննիսյանը, մի շարք սկզբունքներով Հայաստանի ցուցաիշների կտրուկ բարելավումը կապված է մի շարք ինդիկատորների բարելավմամբ, այդ թվում` պետական քաղաքականության, գնաճի և պետբյուջեի պակասուրդի ցուցանիշների, ճանապարհների վիճակի, նախնական կրթության որակի մասով։
«Եթե նախորդ տարի մենք զարգացման անցումային փուլում էինք, այսինքն, ռեսուրսների վրա հիմնված զարգացման փուլից դեպի արդյունավետության բարձրացման անցման փուլում, ապա բնակչության մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ ցուցանիշի աճի շնորհիվ մենք կրկին գտնվում ենք արդյունավետության բարձրացման փուլում»,– ասաց նա։
Ըստ նրա, չնայած որոշակի բարելավմանը, անփոփոխ ցածր է մնում անօրինական վճարների և կոռուպցիայի ցուցանիշը` 82–րդ տեղ։ «Մենք 37 կետով իջել ենք նաև բջջային կապի հասանելիության ցուցանիշով։ Սակայն, այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2011 թվականին արձանագրվել է բաժանորդների թվի կտրուկ աճ անցկացվող ակցիաների կապակցությամբ»,– ասաց նա։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց հետազոտողը, առավել մրցունակ երկրների ցուցակը գործնականում չի փոխվել, և այն, ինչպես նախկինում, գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան և ԱՄՆ–ն։
Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա Հյաաստանը զիջում է Ադրբեջանին (46–րդ տեղ), հարևան Վրաստանին (77–րդ տեղ), Ռուսաստանին (67–րդ տեղ),
Ղազախստանին (51–րդ տեղ), Ուկրաինային (73), Մոլդովային (87), Տաջիկստանին (100) և Ղրղզստանին (127–րդ տեղ):
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական ֆորումի» Մրցունակության գլոբալ ցանցի գործընկերն է։ -0-