ՀԲ․ Հայաստանում գործազրկությունը երկրորդ եռամսյակում կրճատվել է՝ հասնելով 11,7%–ի, մեկ տարի առաջ այն 13% էր
21.12.2023,
11:04
Գործազրկության մակարդակը նվազել է, ինչին նպաստել է լուրջ տնտեսական աճը: Գործազրկության նվազման միտումը, որը սկսվել է 2021 թվականին, շարունակվել է 2023թ․–ի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականի երկրորդ եռամսյակում հասել է 11,7 տոկոսի՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի 13 տոկոսի դիմաց։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2023» զեկույցում։
«Գործազրկության մակարդակը նվազել է, ինչին նպաստել է լուրջ տնտեսական աճը: Գործազրկության նվազման միտումը, որը սկսվել է 2021 թվականին, շարունակվել է 2023թ․–ի ընթացքում»,- ասվում է հետազոտության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, գործազրկության մակարդակը Հայաստանում տարեցտարի նվազում է, և նախկինում երբեք այսքան ցածր մակարդակի վրա չի եղել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թվով նոր ռեկորդ է գրանցվել՝ 726056 աշխատատեղ։-0-