Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։

14.10.2024, 12:03
Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները
«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Հայկական ավիաուղիներ»-ը հայտնում է, որ 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։

Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։

«Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։

Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն։