Առաջին հայ-արգենտինական գործարար համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 17-ին
16.10.2013,
11:43
Հայ-արգենտինական առաջին գործարար համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, չորեքշաբթի հայտնեցին Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-արգենտինական առաջին գործարար համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, չորեքշաբթի հայտնեցին Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունից։
Համաժողովին մասնակցելու համար Արգենտինայից ժամանել է բազմաոլորտ կոմերցիոն առաքելություն`Արտաքին Առևտրի քարտուղար Բեատրիզ Պագլիերիի գլխավորությամբ:
Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Արգենտինայի հանրապետության դեսպան Դիեգո Ալվարեզ Ռիվերան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
Համաժողովը կազմակերպում են Զարգացման հայկական գործակալությունը` ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Արգենտինան 2013թ. I կիսամյակում դարձել է Հայաստանի տնտեսության իրական հատված օտարերկրյա համախառն ներդրումների առաջատարը։ Այդ երկրի ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատված կազմել են $76,1 մլն.` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,4 անգամ։ Ընդ որում, ուղիղ օտարերկրյա ներդրումները Արգենտինայից Հայաստան հաշվետու ժամանակահատվածում աճել են 67,2%-ով` կազմելով $8,2 մլն։
Հայաստան կատարված Արգենտինայի ներդրումներն ուղղված են օդային տրանսպորտի գործունեությանը ($72,3 մլն.), շենքերի շինարարությանը ($565 հազ.), ինչպես նաև բուսաբուծության և անասնապահության, որսորդության և հարակից ոլորտներ ($3,3 մլն.)։ –0--