Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը հունվար–սեպտեմբերին աճել է 1,2%–ով, իսկ ուղևորափոխադրումների ծավալը՝ 21,1%–ով
08.11.2023,
12:21
Ինը ամիսների ընթացքում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում 10,480,6 հազար տոննա բաժին է ընկել ավտոմոբիլային տրանսպորտին
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 13 669.0 հազար տոննա՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով, իսկ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 136 010.7 հազար մարդ՝ աճելով 21.1 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։
Բեռնափոխադրումներ
Ինը ամիսների ընթացքում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում 10,480,6 հազար տոննա բաժին է ընկել ավտոմոբիլային տրանսպորտին (աճը՝ 10,5%՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ), 1,743,6 հազար տոննա՝ երկաթուղային տրանսպորտին (անկումը` 29,9%), 1420,2 հազար տոննա՝ մայրուղային խողովակաշարային տրանսպորտին (անկումը՝ 6,4%) և 24,6 հազար տոննա՝ օդային տրանսպորտին (աճը՝ 75,7%)։
Բեռնաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3 546,5 մլն տոննա/կմ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 7,8%-ով։ Միաժամանակ, մայրուղային խողովակաշարային տրանսպորտի միջոցով բեռնաշրջանառությունը կազմել է 2264,3 մլն տոննա/կմ (անկումը՝ 6,4%), ավտոմոբիլային տրանսպորտով՝ 823,4 մլն տոննա/կմ (աճը՝ 6,3%), երկաթուղային տրանսպորտով՝ 445,7 մլն տոննա/կմ (անկումը՝ 31,5%), օդային տրանսպորտով՝ 13,1 մլն տոննա/կմ (աճը՝ 2,6 անգամ)։
Ուղևորափոխադրումներ
Անցած 9 ամիսների ընթացքում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոմոբիլային տրանսպորտին բաժին է ընկել 108798.0 հազար մարդ (աճը՝ 21.8%), 22623.2 հազար մարդ՝ էլեկտրատրանսպորտին (աճը՝ 13.3%), 4181.4 հազար մարդ՝ օդային տրանսպորտին (աճը՝ 58,7%) և 408,1 հազար մարդ՝ երկաթուղային տրանսպորտին (աճը՝ 8,4%)։
Ուղևորաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 4032,5 միլիոն ուղևոր/կմ՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ ավելանալով 84,3 տոկոսով։ Միաժամանակ, օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությունը կազմել է 2454,7 մլն ուղևոր/կմ (աճը՝ 2,7 անգամ), ավտոմոբիլային տրանսպորտով՝ 1,433,4 մլն ուղևոր/կմ (աճը՝ 26%), էլեկտրատրանսպորտով՝ 89,4 մլն ուղևոր/կմ (աճը՝ 13,5%-ով), իսկ երկաթուղային տրանսպորտով կազմել է 55,0 մլն ուղևոր/կմ (աճը՝ 14,1%–ով)։
ՃՏՊ
2023 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել 3388 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 14,6%-ով ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից։
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 278 մարդ (աճը՝ 26,4%), տուժել՝ 4815 մարդ (աճը՝ 9,3%)։
Փոստային և սուրհանդակային ծառայություններ
2023 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթը կազմել է 15278.7 մլն դրամ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.9%-ով։-0-