Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
0

Կարդիականացվեն Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության, հակահրդեհային և էլ․ համակարգերը․ հատկացվել է 1,34 մլրդ դրամ

15.11.2024, 18:32
ՀՀ կառավարությունը կտրամադրի 1,34մլրդ դրամի բյուջետային վարկ
Կարդիականացվեն Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության, հակահրդեհային և էլ․ համակարգերը․ հատկացվել է 1,34 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը կտրամադրի 1,34մլրդ դրամի (մոտ 3,5մլն դոլար) բյուջետային վարկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։

Որոշման հիմնավորման  մեջ նշվում է, որ տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ համալիրը համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը: Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված համակարգերը` նպաստելով տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը և եկամտաբերությանը:

ՄՀՀ–ն Հայաստանի խոշորագույն հարթակն է, որը նախատեսված է համերգների և մարզական միջոցառումների անցկացման համար, այդ թվում՝ միջազգային մակարդակի։