Հայաստանում 2013 թ.–ին պտուղ–բանջարեղենի մթերման ծավալը կազմել է 224 հազար տոննա. գյուղնախարարություն
13.12.2013,
13:48
Հայաստանում 2013 թ.–ին պտուղ–բանջարեղենի մթերման ծավալը կազմել է 224 հազար տոննա, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թ.–ին պտուղ–բանջարեղենի մթերման ծավալը կազմել է 224 հազար տոննա, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«28 հազար տոննան բաժին է ընկել բանջարեղենային կուլտուրաներին, 29 հազարը` պտուղներին, իսկ մնացած 167 հազարը` խաղողին», – ասաց նա։
2012 թ.–ին պտուղ–բանջարեղենի մթերման ծավալը կազմել էր 215 հազար տոննա։
Մակարյանի խոսքերով` խաղողի մթերման միջին գինը 2013 թ.–ին կազմել է 146,2 դրամ` 2012 թ.–ին գրանցված 142,1 դրամի փոխարեն։
Նա ավելացրեց, որ հանրապետությունում մթերման գործընթացը ընթացիկ տարում, հիմնականում անցել է կազմակերպված` առանց լուրջ խնդիրների, իսկ վերամշակող ձեռնարկությունները գրեթե ամբողջությամբ վճարել են պարտքերը։
2012 թ.–ին Հայաստանում խաղողի մթերման ծավալը կազմել է 157 հազար տոննա։–0–