Հայաստանի ՀՆԱ–ի իրական աճը 2013թ.–ին կկազմի 2-2.5%. նախկին վարչապետ
19.11.2013,
16:15
Հայաստանի ՀՆԱ–ի իրական աճը 2013թ.–ին կկազմի 2–2,5 տոկոս, կարծում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ–ի իրական աճը 2013թ.–ին կկազմի 2–2,5 տոկոս, կարծում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը, Հայաստանի ՀՆԱ–ի աճն ընթացիկ տարվա արդյունքներով կկազմի 4,1 տոկոս` բյուջեում նախատեսված 6,2 տոկոսի փոխարեն։
Ըստ Բագրատյանի` 2014թ.–ին ՀՀ կառավարությանը նաև չի հաջողվի բյուջեի նախագծում դրված ՀՆԱ–ի 5,2 տոկոսանոց աճ ապահովել։
«2014թ.–ին ամբողջական ձախողում է ակնկալվում, քանի որ կառավարությունը չի կարող ցույց տալ, թե ինչպես է իրեն հաջողվել գերազանցել ՀՆԱ–ի 5 տոկոսանոց աճը։ Ինչ թվեր էլ որ նկարեն, ՀՆԱ–ի աճը չի գերազանցի 5 տոկոսը»,– նշեց նա։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից նոյեմբերի 11–ին հրապարակված զեկույցի համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ին կկազմի 2,5 տոկոս, իսկ 2014թ.–ին` 3,5 տոկոս։ Փաստաթղթում նշվում է, որ տնտեսական աճը 2013թ.–ին նվազել է ռուսական գազի գների և հարակից սակագների էական բարձրացման պատճառով։ –0–