Հայաստանի ՀՆԱ անկումը 2015թ.–ին կարող է հասնել 10%–ի` 8-10%–նոց գնաճի դեպքում. տնտեսագետ
10.04.2015,
16:34
2015 թվականի արդյունքում Հայաստանը 10–տոկոսանոց տնտեսական անկում կգրանցի` 8-10–տոկոսանոց գնաճի դեպքում, ուրբաթ լրագրողներին ասաց տնտեսագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2015 թվականի արդյունքում Հայաստանը 10–տոկոսանոց տնտեսական անկում կգրանցի` 8-10–տոկոսանոց գնաճի դեպքում, ուրբաթ լրագրողներին ասաց տնտեսագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։
«Նմանատիպ գնահատականները պայմանավորված են 2014 թվականի վերջին ձևավորված միտումներով, որոնք բացասաբար են ազդել հայկական տնտեսության վրա»,– կարծում է փորձագետը։
Ըստ նրա, դա, մասնավորապես, Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալների կրճատումն է, փոխարժեքի կտրուկ տատանումները, որոնք կհանգեցնեն վճարային հաշվեկշռի կրճատմանը, արտադրության ծավալների նվազմանը։ Երկրում տնտեսական իրավիճակի վատացմանը նպաստող պատճառների թվում Ասատրյանը նշեց նաև պղնձի համաշխարհային գների շարունակական կրճատումը, ոսկու գների հավանական նվազումը, վերամշակման ոլորտի արտադրանքի պահանջարկի կրճատումը, ինչպես նաև` հայկական արտադրանքի սպառման հիմնական շուկաներում արժույթի փոխարժեքի տատանումը։
«Կանխատեսումները բավականին մռայլ են, սակայն դրանք հիմնվում են կառավարության կողմից զարգացման լուրջ ծրագրերի և պատասխանատու ֆինանսական կառույցների բացակայության վրա, իսկ դրանք կարող էին ակտիվացնել և խթանել երկրի տնտեսությունը և արտասահմանյան ուղղակի ներդրումներ ներգրավել»,– ասաց նա։
Ասատրյանը միաժամանակ դրական գնահատեց Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը թույլ տվեց դադարեցնել բացասական զարգացումները։
«Սակայն դրանք օպերատիվ քայլեր են, որոնք այս պահին ավելի լուրջ հիմնավորման կարիք ունեն, այդ թվում` երկրի տնտեսական քաղաքականության շտկման միջոցով»,– ասաց փորձագետը։
Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4.1% մակարդակում, իսկ գնաճը` 4% (±1,5%) մակարդակում։ Մի շարք ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի իրենց կանխատեսումները։ Այսպես, ՀԲ–ն կանխատեսում է Հայաստանում 2015 թվականին 3.3–տոկոսանոց տնտեսական աճ, ԵԶԲ–ն` 1.6 տոկոսանոց, ՎԶԵԲ–ն ճահճացում է կանխատեսում, Ասիական զարգացման բանկը` 1.6 տոկոսանոց աճ է կանխատեսում։ Միաժամանակ, իր վերջին տեսությունում Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն ակնկալում է Հայաստանում 2015 թվականին տնտեսության չափավոր հետընթաց Ռուսաստանում դրության վատացման հետևանքով, Moody’s–ը կանխատեսում է հայկական տնտեսության 2.3–տոկոսանոց աճ, իսկ ԱՄՀ–ն սպասում է տնտեսության` զրոյականին մոտ աճ։ Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը գնահատում է 0,4%-2% տոկոս։ -0-