Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանը հաստատել է մինչև 2040 թ.–ը էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը

14.01.2021, 16:32
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին
Հայաստանը հաստատել է մինչև 2040 թ.–ը էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:

Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:

Փաստաթղթով նախատեսված են ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։

Հիմնական միջոցառումների թվում են վերականգնողական էներգետիկայի ներուժի մաքսիմալ օգտագործումը, էներգախնայողության հնարավորությունների իրագործումը, հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգումը, «Հյուսիս–Հարավ» էներգետիկ տարանցիկ միջանցքի շինարարության ծրագրի լիարժեք իրականացումը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացումը։–0–