Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

«Ինտեր ՌԱՕ»-ն «Հայաստանի էլցանցերին» մինչև 30 մլն եվրոյի չափով փոխառություն կտրամադրի

06.06.2012, 14:19
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ին մինչև 30 մլն եվրոյի չափով փոխառություն կտրամադրի, ասվում է էներգահոլդինգի նյութերում:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ին մինչև 30 մլն եվրոյի չափով փոխառություն կտրամադրի, ասվում է էներգահոլդինգի նյութերում: 

Փոխառված միջոցները տրամադրվում են Հայաստանի էլցանցերին մինչև 2023թ, վերջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փոխառության տոկոսադրույքը կարող է փոխվել, սակայն չպետք է գերազանցի տարեկան 10%-ը:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն ռուսական էլեկտրաէներգետիկ ընկերություն է, որը վերահսկում է մի շարք գեներացնող և տեղաբաշխիչ էներգետիկ ակտիվներ Ռուսաստանում և արտերկրում: Ընկերության էլեկտրակայանների գումարային սահմանված հզորությունը կազմում է շուրջ 29 ԳՎտ: 

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով՝ սպասարկելով մոտ 950 հազ. բաժանորդների։ --0—