Սևանա լճից ջրի բացթողման ծավալները կարող են ավելացվել միայն անհրաժեշտության դեպքում. Ջրային տնտեսության պետական կոմիտե
14.01.2014,
15:32
Սևանա լճից ջրի բացթողման ծավալները կարող են ավելացվել միայն անհրաժեշտության դեպքում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Սևանա լճից ջրի բացթողման ծավալները կարող են ավելացվել միայն անհրաժեշտության դեպքում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։
«170 մլն խորանարդ մետր սահմանված ծավալը շեմ է, այլ ոչ թե ինքնանպատակ, և ծավալները կավելացվեն միայն անհրաժեշտության դեպքում», – ասաց նա։
Ղազարյանը հիշեցրեց, որ չնայած 170 մլն խորանարդ մետրի չափով լճից ջրի բացթողման սահմանված շեմին, եղել են տարիներ, երբ այդ թիվը չէր հասնում 120 մլն խորանարդ մետրի։
Նա նաև հիշեցրեց, որ այս պահին ջրային տնտեսության պետական կոմիտեում դիտարկվում է 70 մլն խորանարդ մետրով լճի ջրի բացթողման ծավալների ավելացման հարցը` մինչև 240 մլն խորանարդ մետր։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։–0–