Հայաստանում բենզինն ապրիլին տարվա կտրվածքով թանկացել է 38%–ով, իսկ դիզվառելիքը՝ 4,9%–ով
07.05.2024,
10:55
Բենզինի գներն այս տարվա ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, աճել են 0,1%-ով, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 0,1%-ով
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բենզինը 2024 թվականի ապրիլին, 2023 թվականի ապրիլի համեմատ, թանկացել է 38%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 4,9%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ բենզինի գներն այս տարվա ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, աճել են 0,1%-ով, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 0,1%-ով։
Միաժամանակ, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6,5 և 4,4 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական տվյալների, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի ապրիլին, 2023 թվականի ապրիլի համեմատ, գնանկումը կազմել է 0,5%, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0,3%։