Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին աճել է 3,5%–ով և շուրջ 3 289,5 մլն դոլար կազմել

20.08.2014, 14:57
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014թ.-ի հունվար-հուլիսին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3.5 տոկոսով՝ կազմելով մոտ 3 289,5 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ-ից:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին աճել է 3,5%–ով և շուրջ 3 289,5 մլն դոլար կազմել
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014թ.-ի հունվար-հուլիսին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3.5 տոկոսով՝ կազմելով մոտ 3 289,5 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ-ից:

ԱՎԾ-ի տվյալով՝ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 847,5 մլն դոլար՝ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,8 տոկոսով:

Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 3,7 տոկոսով՝ կազմելով մոտ 2 442 մլն դոլար: Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշիռի բացասական սալդոն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 1 594,5 մլն դոլար ($1 –ը` 408,2 դրամ): --0—