Հայաստանի պետբյուջեի եկամուտները հունվարին կազմել են մոտ 80,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ
10.03.2014,
14:37
Հայաստանի պետբյուջեի եկամուտները հունվարին կազմել են մոտ 80,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ, հաղորդում է հանրապետության ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի եկամուտները հունվարին կազմել են մոտ 80,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ, հաղորդում է հանրապետության ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ 6.7% ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին։
«Պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամիսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5% և ծախսերի գծով՝ 18.3%»։
Մամուլի ծառայությունից տեղեկացրել են նաև, որ ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6% ով կամ 1.7 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6% ով կամ 1.9 մլրդ դրամով:
Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում:
Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 30.1 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 42.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:
ՀՀ ԱԺ–ն 2014 թ.–ի պետական բյուջեն ընդունել է նախորդ տարվա դեկտեմբերի 12–ին։ Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 135 մլրդ դրամի սահմանում, ծախսերը` 1 տրիլիոն 245 մլրդ դրամի սահմանում։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2,3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը` 8,6 տոկոս ($1 – 414,54 դրամ)։–0–