Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

«Քեթրին Գրուպ» ընկերությունը պետբյուջե է վճարել լրացուցիչ շուրջ 600 միլիոն

24.07.2018, 18:02
«Քեթրին Գրուպը» պատկանում է պատգամավոր Միհրան Պողոսյանին, ով 2008–2016 թթ.–ին զբաղեցրել է ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը։
«Քեթրին Գրուպ» ընկերությունը պետբյուջե է վճարել լրացուցիչ շուրջ 600 միլիոն

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշում են ԶԼՄ–ները, «Քեթրին Գրուպ» ընկերությունը պատկանում է պատգամավոր Միհրան Պողոսյանին, ով 2008–2016 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի պաշտոնը։

ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին ։

«ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Վերագրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով:

Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: –0–