Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը

06.11.2017, 15:05
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 580,79 մլրդ դրամ։
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։ 2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում վճարած 29,8 մլրդ դրամի համեմատ։

ՀՀ ՊԵԿ–ի հրապարակած 2017 թ.–ի հունվար–սեպտեմբերին տվյալների համաձայն` Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 580,79 մլրդ դրամ, ինչը 10,6%–ով կամ 55,8 մլրդ դրամով ավել է 2016թ.–ի 9 ամսվա համեմատ։

Պաշտոնական տվյալներով, խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է վճարել 22,1 մլրդ դրամ (34%–ի աճ)։

Ցանկի երրորդ հորիզոնականում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն, որը հաշվետու ժամանակահատվածում բյուջե է վճարել 18,8 մլրդ դրամ` 2016թ.–ի առաջին կիսամյակում վճարած 14 մլրդ դրամի համեմատ։

Չորրորդ հորիզոնականում է «Ալեքս Հոլդինգը», որը պետբյուջե է վճարել մոտ 16,1 մլրդ դրամ։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 9 ամսում բյուջե է վճարել մոտ 13,1 մլրդ դրամ` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում վճարած 11,1 մլրդ դրամի համեմատ։ 

Խոշոր հարկատուների տասնյակում ներառվել են նաև «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը (10,2 մլրդ դրամ), «CPS OIL CORPORATION»–ը (9,2 մլրդ դրամ), Թեղուտը (9,1 մլրդ դրամ), Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը (7,93 մլրդ դրամ), Ֆլեշը (7,92 մլրդ դրամ) ($1 – 484,37 դրամ)։ -0-