Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ կառավարության պատվիրակությունը, փոխվարչապետի գլխավորությամբ, մայիսի 16–18–ն Աստանայում կմասնակցի ԵՏՄ աշխատանքային հանդիպմանը

16.05.2018, 12:49
ՀՀ կառավարության պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, կմասնակցի մայիսի 16–18–ն Աստանայում նախատեսված ԵՏՄ անդամ–երկրների աշխատանքային հանդիպմանը։
ՀՀ կառավարության պատվիրակությունը, փոխվարչապետի գլխավորությամբ, մայիսի 16–18–ն Աստանայում կմասնակցի ԵՏՄ աշխատանքային հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, կմասնակցի մայիսի 16–18–ն Աստանայում նախատեսված ԵՏՄ անդամ–երկրների աշխատանքային հանդիպմանը։

Ինչպես նշվում է կառավարության կայքում, հանդիպման շրջանակում նախատեսվում է իրականացնել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկումներ։

Ինչպես հաղորդվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում, մայիսի 17–ին Աստանայում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր ԵՏՄ–ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության միջև։

ԵՏՄ–ի և Իրանի միջև կգործարկվի ազատ առևտրի գոտի, որը նախատեսում է ապրանքների բավականին լայն տեսականու համար ներկրման մաքսային տուրքի նվազեցում կամ զրոյացում։ Չինաստանի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ լայնաֆորմատ և ոլորտային համագործակցության շուրջ։

ԵՏՄ–ի կողմից համաձայնագրերը կստորագրի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ստորագրման արարողությանը կմասնակցեն ԵՏՄ երկրների, Չինաստանի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ –0–