Հարկային նոր օրենսգրքի ընդունումը կարող է հետաձգվել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մտավախություններ ունեն, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը կհանգեցնի ՀՀ հարկային օրենսգրքի ընդունման հետաձգմանը, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստարոգրել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը:
Պարբերականը նշոմ է, որ նոր օերնսգիրքը պետք Է վերջնական տեսքով ընդունված լինի մինչև այս տարվա վերջ։ Օրենսգիրքը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել Է դեռ հուլիսին, սակայն նույնիսկ խորհրդարանական մեծամասնությունը լրջագույն վերապահումներ ուներ դրա վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով կառավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա ընթերցումների ընթացքում նախագիծը փոփոխել։
Սակայն, ինչպես հաղորդում է թերթը, օրենսգրքի մշակմանը ֆինանսական լուրջ աջակցություն ցուցաբերած միջազգային ֆինանսական կառույցները որոշակի ժամկետային սահմանափակումներ Էին դրել, և դրանց խախտումը կարող Է հանգեցնել նրանց կողմից՝ Հայաստանին տրամադրվող վարկերի ու դրամաշնորհների նվազմանը։
«Եթե նոր վարչապետը կասեցնի նախագծի շուրջ քննարկումները և նախաձեռնի արմատական փոփոխություններ, ապա դա լուրջ դժգոհություններ կառաջացնի միջազգային ֆինասական կառույցների մոտ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Մյուս կողմից, քննարկման փուլում գտնվող նախագծի բազմաթիվ դրույթներ այնքան խոցելի են ու մտահոգիչ, որ, ըստ ՊԵԿ-ի թերթի աղբյուրների, դժվար թե նոր վարչապետը իր թիմով պատասխանատվություն վերցնի հարկային այս օրենսգրքի կիրարկման հարցում։ Բացի այդ, նախագծի վերաբերյալ լրջագույն վերապահումներ ունի նաև բիզնեսը, իսկ դրա հետ Կարապետյանը պետք Է հաշվի նստի։ -0-