Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը 2015 թ.–ի 11 ամիսների ընթացքում նվազել է 5,3%–ով. փորձագետ

15.01.2016, 19:37
Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտում 2015 թ.–ի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 5,3 տոկոսի նվազում` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը 2015 թ.–ի 11 ամիսների ընթացքում նվազել է 5,3%–ով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտում 2015 թ.–ի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 5,3 տոկոսի նվազում` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Մակարյանի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում սննդային արդյունաբերության ոլորտում գրանցված նվազումը կազմել է 7,7 տոկոս, հյութերի արտադրության գծով` մոտ 23 տոկոս, բազային մետաղների գծով` 15,2 տոկոս, իսկ ոչ մետաղական լեռնային հանքատեսակների արդյունահանման գծով` 15,5 տոկոս։

 «Չնայած արդյունաբերության ոլորտը Հայաստանում 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին գրանցում է աճ լեռնահանքային ոլորտի հաշվին, մենք ունենք արտադրության զգալի նվազում արտադրական բոլոր ոլորտներում տեմպերի անկման պատճառով», – ասաց նա։

Փորձագետը կանխատեսում է, որ 2015 թ.–ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը բացարձակ արտահայտմամբ կրճատվել է մոտ 1 մլրդ դոլարով` կազմելով շուրջ 9,8 մլրդ դոլար։

Մակարյանը նաև նշեց, որ ՀՆԱ–ի աճի տեմպի ցուցանիշը կախված է դրա հաշվարկի մեթոդաբանությունից։ Նրա խոսքով` այս պահին ՀՆԱ–ի աճի պաշտոնական տվյալները գնահատվում են տնտեսական ակտիվության ցուցանիշի օգնությամբ, «որը որոշակի աստիճանով լղոզում է իրական պատկերը, քան եթե այդ ցուցանիշն արտահայտվեր բացարձակ արժեքով»։

Այդուհանդերձ Մակարյանը նշեց, որ հունվար–նոյեմբերին գրանցվել է աճ հիմնականում լեռնահանքային, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտում (11 ամսվա ընթացքում 11,6 տոկոսի աճ), ինչը կապված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալի ավելացման հետ։

«Շինարարական ոլորտում որևէ դրական տեղաշարժ չկա։ Շուկայում նկատվում է առաջարկների ավելցուկ։ Այս ոլորտի խնդիրը պայմանավորված է ոչ այնքան գնելու ցածր ունակությամբ, որքան այն ոլորտի հարկման քաղաքականությամբ, որը խոչընդոտում է նրա զարգացմանը», – նշեց նա։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։ 2016 թ.–ի պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն ընթացիկ տարում նախատեսված է 2,2 տոկոսի չափով։

Իր վերջին կանխատեսումներում ՀԲ–ն 2015 թ.–ին ակնկալում է 0,8 տոկոսի աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 2,3 տոկոսի, ԵԶԲ–ն` 2,0–2,5 տոկոսի աճ, ԱՄՀ–ն` 2,5, ԱԶԲ–ն` 1,2 տոկոսի աճ։–0–