Հայաստանում գործազրկության մակարդակը 2015 թ.–ի III եռամսյակում նվազել է` հասնելով 16,6 տոկոսի
08.01.2016,
18:02
Հայաստանում գործազրկության մակարդակը 2015 թ.–ի III եռամսյակում նվազել է` հասնելով 16,6 տոկոսի:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազրկության մակարդակը 2015 թ.–ի III եռամսյակում նվազել է` հասնելով 16,6 տոկոսի, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
ԱՎԾ–ի տվյալներով` այս ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 19,1 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում նվազել է` հասնելով 18,2 տոկոսի։
Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 0,07 տոկոսով` կազմելով 1 325,1 հազար մարդ։ Միաժամանակ նրանցից զբաղվածների թիվը կազմել է 1 105,1, իսկ գործազուրկներինը` 219,7 հազար։
Երկրի աշխատանքային ռեսուրսները երրորդ եռամսյակում կազմել են 2 075 հազար մարդ` նվազելով 1,6 տոկոսով։ –0–